16 Օգոստոսի, 2018

ԳԻՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկրաֆիզիկա

ՀՀ տարածքի երկրակեղևի խորքային կառուցվածքի համալիր երկրաֆիզիկական մոդելի կառուցում:

Հայաստանի հանրապետության մետաղային հանքավայրերի թևերում հանքամարմինների հետախուզման էլեկտրաչափական և միջուկային երկրաֆիզիկական հետազոտությունների մեթոդիկայի մշակում: Գեոէկոլոգիական իրավիճակի գնահատում երկրաֆիզիկական մեթոդներով:

Երկրի մագնիսական դաշտի և հարակից երկրաբանատեկտոնական ու երկրաֆիզիկական երևույթների տարածաժամանակային վարիացիաների համալիր հետազոտում

Սեյսմաբանություն և երկրաշարժերի կանխագուշակում

Հայկական լեռնաշխարհի ուժեղ երկրաշարժերի և նրանց ուղեկցող սեյսմիկ պրոցեսների տարածա-ժամանակային օրինաչափությունների և առանձնահատկությունների հետազոտում երկրաշարժերի սեյսմաբանական նախանշանների բացահայտման նպատակով:

ՀՀ տարածքի երկրակեղևի լարվածադեֆորմացիոն վիճակի և դրանով պայմանավորված երկրաշարժերի օջախներում ֆիզիկական պրոցեսների հետազոտում:

Ստորգետնյա և վերգետնյա երկրաֆիզիկական, սեյսմոլոգիական, հիդրոերկրաբանական, երկրաքիմիական, GPS մոնիտորինգային դիտարկում: Կենտրոնական Հայաստանի երկրակեղևի լարվածադեֆորմացիոն իրավիճակի գնահատում:

Ինժեներային սեյսմաբանություն և սեյսմակայուն շինարարություն

ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատում, սեյսմիկ ազդեցությունների քանակական պարամետրերի գնահատման մեթոդների կատարելագործում:

Սեյսմակայունության տեսության և մեթոդիկայի կատարելագործում` հաշվի առնելով շենքերի և կառուցվածքների կոնստրուկցիաների իրական աշխատանքը և հիմնատակի դեֆորմացիոն առանձնահատկությունները:

Սեյսմիկ սանդղակների կատարելագործում:

Երկրաֆիզիկական սարքաշինություն

Հայկական ապրանքանիշի նոր տիպի սեյսմաչափերի նախագծում, պատրաստում և փոքրածավալ արտադրություն տարածաշրջանում ռիսկերի ճշգրիտ գնհատման և նրանց հնարավոր նվազեցման նպատակով:

Ջրային էկոհամակարգերի մշտադիտարկման համար նախատեսված բազմաֆունկցիոնալ ստուգիչ-չափիչ սարքերի նախագծում, պատրաստում և փոքրածավալ արտադրություն: